Մաթեմատիկա ա․բ

Խնդիրներ՝

1․Քանի՞ հնգանիշ թիվ կարելի է կազմել 0 և 1 թվանշաններով։

1 2 2 2 2=16

2․Դասարանի 13 աշակերտներից քանի՞ իրարից տարբեր եղանակներով կարելի է ընտրել 11 հոգանոց ֆուտբոլի թիմ։

3․ Մի քաղաքից մյուսը գնալիս մեքենայի արագությունն ու ծախսած ժամանակը ուղի՞ղ, թե՞ հակադարձ համեմատական են։
4․ Հետևյալ մեծություններից որո՞նք են ուղիղ համեմատական․

ա) անցած ճանապարհը և արագությունը, եթե ժամանակը հաստատուն է

բ) եռանկյան կողմը և պարագիծը

գ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի մակերեսը հաստատուն է

դ) մարդու տարիքը և հասակը

5․ Դասարանում յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, ընդ որում աղջիկների մեկ հինգերրորդ մասն է նստած տղաների կողքին։ Քանի՞աղջիկ կա դասարանում, եթե դասարանի սովորողների քանակը մեծ է 30-իդ, փոքր՝ 40-ից։

6․Կա 10 բադ:Դրանցից 5-ը ձու է ածում ամեն օր, մնացած 5-ը՝ օր ու մեջ:Քանի՞ ձու կածի այդ 10 բադը 10 օրում:

7․ Դավիթը մտքում պահեց մի թիվ, բաժանեց այն 7-ի, ստացվածին գումարեց 7 և վերջապես ատացված արդյունքը բազմապատկեց 7-ով: Այդպես նա ստացավ 777: Ո՞ր թիվն էր մտապահել Դավիթը:

Գործնական աշխատանք

1․ Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողնված տեղում պետք է գրել միևնույն տառը կամ տառակապակցությունը (փակագծերում նշվածներից որևէ մեկը):
1 ) օթևան, սևեռուն, թևավոր (և կամ եվ)
2 ) թ-լատրել, զր-յց, հ-րանոց (յու կամ ույ)
3 ) ա-ջիկ, ա-քատ, թ-վածք (ղ կամ խ)
4 ) ձվա-եղ, լու-կի, հանդիպակա- (ծ կամ ց)
2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկի ը-ն ճիշտ տեղադրված:
1) ս(ը)փոփել, գտն(ը)վել
2) ձեռ(ը)նպահ, ճ(ը)նշվել
3) փ(ը)նտրել, խառ(ը)նվածք
4) խնդ(ը)րել, (ը)զբաղվել
 
3. Ո՞ր բառի իմաստն է սխալ բացատրված:
1) սեպ – ծայրը սուր փայտյա կամ մետաղյա ձող
2) կանթեղ – ձեթ այրելով լույս տալու հարմարանք
3) անմեկին – համատեղ գործող
4) բյուրատեսք – բազում կերպարանքներ ունեցող
4․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:
1) լեռնաշխարհ, հանդիպակաց, ակնթարթ
2) գույնզգույն, զիգզագաձև, քարուքանդ
3) երփներանգ, գահավիժել, կարմրախտ
4) ահարկու, նավթամբար, ջերմեռանդ
․ Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ: Գրի՛ր միայն նախադասությունների համարները
1․ Անտառի գլխին բաց, սպիտակ, կապտած սարերն էին։

2․ Քամին հռնդում էր ձմռան անտառում, բայց ծառերը չէին ճոճվում, կամ նրանց ճոճքը չէր երևում։

3. Անտառը նույնքան մռայլ էր, ինչքան լեռների հզոր անկենդանությունը, բայց սարերի կայծր լռության տակ անտառը ջերմ ու բարի արարած էր թվում։

4․ Գագաթների սպիտակ ձյունը թույլ ծիրանագույնի էր խփում, իսկ լանջերը սառցակապույտ էին:
Պատասխան՝
2.Քամին հռնդում էր ձմռան անտառում, բայց ծառերը չէին ճոճվում, կամ նրանց ճոճքը չէր երևում։
1.Անտառի գլխին բաց, սպիտակ, կապտած սարերն էին։
4․ Գագաթների սպիտակ ձյունը թույլ ծիրանագույնի էր խփում, իսկ լանջերը սառցակապույտ էին:
3. Անտառը նույնքան մռայլ էր, ինչքան լեռների հզոր անկենդանությունը, բայց սարերի կայծր լռության տակ անտառը ջերմ ու բարի արարած էր թվում։
14․ Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառագործածության սխալը և ուղղիր:
Ցայգալույսից մինչև կեսօր, ընթանալով փոփոխական հաջողություններվ, ահեղ մարտը չէր դադարում, մինչև ի վերջո թշնամին տեղիք տվեց։
Պատասխան՝
սխալ է ՝ տեղիք տվեց
պետք է լինի՝ տեղի տվեց
15․ Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր:
Նա ամենալավագույն նկարիչն էր մինչ այժմ բոլոր ինձ հանդիպածների
մեջ:
Պատասխան՝
սխալ է ՝ ամենալավագույն
պետք է լինի՝ լավագույն
16․ Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում` ենթարկելով համապա-տասխան փոփոխությունների: Պատասխանում համապատասխան թվերի դիմաց բառերը գրի՛ր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձևափոխություններով:
Նրա դեմքին բռնկվեց ու մարեց այն խեղճ ժպիտը, որ մեղավորների դեմքերին բացվում է հարվածից հետ առաջին 
պահին։