Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
– Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
– Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, – պատասխանեց տերը:
– Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
– Ոչխարը:
– Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
– Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
– Շերամը ո՞րն է:
– Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
– Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
– Նա ինքն է:
– Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
– Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:
Հարցեր և առաջադրանքներ
- Քո կարծիքով ո՞րն է ամենաօգտակար կենդանին։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։Մեղուն է որովհետև նա մեզ տալիս է մեղր իսկ մեղր շատ ոգտակար է։
- Համացանցից առանձնացրու 5 փաստ մեղվի մասին և հրապարակի՛ր բլոգումդ։
- Նախադասությունները համառոտիր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը։
- հարցրեց իր տիրոջը:
- տերևներ է ուտում:
- տիրոջ պատասխանիցը:
- Տեքստից առանձնացրո՛ւ հարցերի պատասխանող բառեր և լրացրու աղյուսակը․
Ի՞նչ | Ինչպիսի՞ | Ի՞նչ է անում |
հարցրեց | օգտակարը | |
կենդանի |
||
Մայիսի 20-ը Մեղուների միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեղուներին առանձին օր է նվիրել, որպեսզի բարձրացվի նրանց նշանակության մասին տեղեկացվածությունը։Մեղուները հայտնի են ծաղկաբույսերի փոշոտման մեջ իրենց կարևոր դերով և նրանով, որ տալիս են մեղր և մեղրամոմ։ Դրանց կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում (բացառությամբ Անտարկտիդայի), որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր։ Մեղուները մի շարք բույսերի, այդ թվում՝ սննդի մշակաբույսերի, վերարտադրման հնարավորություն են տալիս։
Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:
- Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռևս քարե դարում: Իսպանիայում գտնվող քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռապատկեր (մոտ 8 հզր. տարվա), որտեղ մարդը բարձրանում է ծառ` վայրի մեղուների փեթակից մեղր հանելու նպատակով:
- Ստույգ հայտնի չէ, երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում: Հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում: Այդ զբաղմունքը շատ հարգված էր, իսկ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:
- Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների և թռչելով մոտ 300 հզր. կմ տարածություն:
- Մեղուները հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով` «մեղուների պարով» և հատուկ արտադրվող բուրող նյութերով՝ ֆերոմոններով:
- Մեղուն կարող է տանել մոտ 50 մգ նեկտար և ընդունակ է բարձրացնել իր քաշից 2 անգամ ծանր բեռ: Նեկտարի որոշ մասը նա ուտում է թռիչքի ժամանակ, որպեսզի ուժ ունենա մնացածը տեղ հասցնելու 🙂
- Երբ մեղվապահները մեղուներին ծխահարում են, դա նրանց վախեցնում է, քանի որ մեղուները սովորել են, որ ծուխը անտառային հրդեհների նշան է:
- Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:
- Նեկտար հավաքելով զբաղված են փեթակի մեղուների մոտ կեսը: Մնացածները զբաղված են նոր բջիջներ կառուցելով, սերունդին հետևելով, մեղր արտադրելով և այլ օգտակար գործերով:
- Մայր մեղուն երբեք չի խայթում մարդուն:
- Մեղուները հոտառությամբ ընդունակ են հայտնաբերել թմրամիջոցներ և պայթուցիկ նյութեր:
Այսօր մասնագետները խոսում են մեղուների պահպանման անհրաժեշտության մասին, քանի որ շատ երկրներում գրանցվում է նրանց թվի նվազում: Դա կապում են և՛ թունաքիմիկատների լայն կիրառման, և՛ էլեկտրամագնիսական և ռադիոալիքների ազդեցության հետ:
Այս յուօրինակ մեղրատու կենդանիների գոյությունը պահպանելու համար հարկավոր է ապահովել նրանց կենսամիջավայրի պահպանությունը: