Մեղուն ու մարդը

Standard

 

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

– Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:

– Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, – պատասխանեց տերը:

– Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

– Ոչխարը:

– Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:

– Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:

– Շերամը ո՞րն է:

– Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:

– Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:

– Նա ինքն է:

– Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:

– Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…

Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ո՞րն է ամենաօգտակար կենդանին։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։Մեղուն է որովհետև նա մեզ տալիս է մեղր իսկ մեղր շատ ոգտակար է։
  2. Համացանցից առանձնացրու 5 փաստ մեղվի մասին և հրապարակի՛ր բլոգումդ։
  3. Նախադասությունները համառոտիր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը։
  •  հարցրեց իր տիրոջը:
  •  տերևներ է ուտում:
  • տիրոջ պատասխանիցը:
  1. Տեքստից առանձնացրո՛ւ հարցերի պատասխանող բառեր և լրացրու աղյուսակը․
Ի՞նչ Ինչպիսի՞ Ի՞նչ է անում
հարցրեց օգտակարը
 

կենդանի

Continue reading