Իմ ճամբարային օրը

Standard

Օր սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Մենք իրականացրեցինք մարզական խաղեր։ Եվ ոքնելենք  միչավայրի խնամքին։ Արելենք հրատարակումեր այտենց վերչացել այս օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ապարների մասին

Standard

Հայաստանի տարածքի մեծ մասը ծածկված է արտավիժած հրաբխային ապարներով, մեծ մասամբ՝ բազալտների, անդեզիտների, ռիոլիտների հոսքերով ու ծածկոցներով, բազմատեսակ տուֆերով (Գեղամա, Արագածի և Սյունիքի զանգվածներ, Շամիրամի, Եղվարդի սարավանդներ և այլն)։ Ներժայթուք ապարների տարածքն ավելի քան 2 հզ․ կմ² է (Մեղրու պլուտոն, Գեղիի, Արամազդի, Սվարանցի, Հաղպատի, Թեժլեռան, Աղվերանի և այլ զանգվածներ)։

Նստվածքային ապարներն առաջանում են Երկրի մակերևույթին կամ ոչ մեծ խորություններում՝ ծովային ու ցամաքային նստվածքների վերափոխման հետևանքով (դիագենեզ, քարացում)։

Փոխակերպային ապարներն առաջանում են հրաբխային և նստվածքային ապարների փոփոխման հետևանքով։ Երկրակեղևում ջերմադինամիկական պայմանների փոփոխությունը հանգեցնում է միներալային կազմի և կառուցվածքի վերափոխումների, որոնք ընթանում են պինդ վիճակում, առանց ապարների հալման։ Փոխակերպման գլխավոր գործոններն են բարձր ջերմաստիճանն ու բարձր ճնշումը։