Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Standard

 

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններպատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։

Հարցեր և առաջադրանքներ

 

 

1․Երբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։Ինչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար:

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքում Ք․ա․ 190թ․ տեղի ունեցավ Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյանները պարտություն կրեցին հռոմից։
Սելևկյանների պարտությունից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին վերականգնելու Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունները, Մեծ Հայքում՝ Արտաշես I-ը, իսկ Ծոփքում՝ Զարեհը։ Հռոմը անմիջապես ընդունեց անկախությունը, քանի որ իր համար ձեռնտու էր ավելի թուածնել Սելևկյանների տերությունը ։

2․Ովքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

Ստեղծված նպաստավոր միջազգային իրադարձությունից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։

3․Երբ են անկախացրել Ծոփքը և Փոքր Հայքը:Ով էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թվականներին։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադիրի անունով կոչվում է Արտաշեսյան։Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։

4․Երբ և ում գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Ք․ա․ 163թ , անկախություն է ձեռք բերում նաև կոմմագենեն որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2 դարից կային չորս հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմագենեն։

5․Ե՞րբ է գահակալել Արտաշես I-ը։
Արտաշես 1-ը գահակալել է Ք․ա․189-160 թթ ։

6․Ո՞ր երկրներից է նա հետ գրավել Հայկական հողերը։

Արտաշես 1-ի առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը ։Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին Վերամիավորեց անջատված շրջանները ։

7․Ինչու է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես առաջինին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»:

Արտաշես 1-ը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը ։Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»

8․Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես առաջինը հասավ լուրջ ձեռքբերումների ։Ք․ա․ 183-197թվականներ ։Փոքր Ասիայի տարածքում հինգ փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ ։Որպես տարածաշրջանի ազդեցիկ երկու ուժեր՝ հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար ։Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես I-ը կարողացավ ընդարձագել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի Հաշվին ։Նրա նպատակը հեռանկարում հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր ։

շատ ներեղություն որ չկարողացա տեղադրեմ նկարը ։

Վահան Թոթովենց: Մայրս

Standard

Հատված «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակից

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:
2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը: Նա շատ է սիրում իր մայրիկին երբ նա հիշում է իրան նա հիշում է  պարտեզի նոճին։
3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութագրիր մայրիկիդ:

Իմ մայրիկը շատ բարի և հոքատար մարդ է ։

Նա շատ համեղ է պատրաստում։

Ժամանակով նա կարա խիստ լինի բայց կյանքով նա շատ բարի և ծիծաղելի մարդ է ։

Իմ մայրիկը շատ բոյով չէ բայց ունի գեղեցիկ գործիչ ։

Նա ունի սև աչքեր։

Եվ նա աշխատում է լաբորատորիայում որտեղ նա վերցնում է արյուն կենդանիներից և մարդկանց ։

Ձոն ստուգատես

Standard

Գեղեցիկ է իմ մայրիկը ։ Նրա աչքերը քցում են յոթերորդ աշխար

Որ նա դուրս է գալիս մարդիկ միշտ նայում են իր ժպիտին և գեղեցիք սև աչքերին

Հրաշալի մարդ է նա շատ բարի ու հոքատար

Այն շատ համեղ է պատրաստում

Րորպեներ և ժամեր կծախսեմ քո վրա

Տատիկս մասին

Որ մարդիկ տեսնում են իմ տատիկին նրանց մոտ հարց է առաջանում նա քո մայրիկ է հառցնում են նրանք ։

Իմ տատիկի անունը Անահիտ է բայց մենք կառճ ասում ենք Իդա ։

Նա շատ համեղ ուտելիք է պատրաստում ։

Եվ նա ունի մուք սև աչքեր ։

 

Անհատական պլան

Standard
  • Դասացուցակ
  • https://docs.google.com/spreadsheets/d/1JgjlV4rEUa3tVajuhYx79SN6wFDz3m5v/htmlview#gid=802788652
  • Ընդրություն-ինժեներա տեխնիկական,կավագործություն։
  • Ֆիզկուլտուրա-սեղանի թենիս։
  • Տրանսպորտ-չեմ օգտվում
  • Լրացուցիչ պարապմունք կրթահամալիրում-չկա
  • Լրացուցիչ պարապմունք կրթահամալիրց դուրս-
  • կիկ բոկս,կարատե։
  • Նախագծային աշխատանք-
  • Վրանային ճամբարի մասնակցություն-արատես
  • Ճամբարներ-ռուսաց լեզվի ճամբար
  • Այլ լրացումներ

Путешествие в Армению

Standard

Паруйр Севак
Нас мало, да, но мы армяне

Пусть мало нас, но величают нас – армяне….
Всех остальные себе не ставя выше,
Должны признать – и мир наш тем богат,
Что есть у нас библейский Арарат,
Что небо только в зеркале Севана
В себя смотреться сможет постоянно,
Отлит в Давиде образ человека,
Что здесь писалась музыка Нарека,
В скале упрямо вырубали храмы.

Пусть мало нас, но величают нас – армяне…
Мы никого себе не ставим выше:
Мы попросту другой судьбою дышим;
Армянской крови пролито не мало…
Когда бы нам история внимала!
Во дни когда бы мы бывали в силе,
Ничьей свободы сроду не казнили:
Не поднималась грозная десница
За все – веков – обиды расплатиться…
Смерть просто наш народ облюбовала
И было ей нас, ненасытной мало…
Во дни когда нас по свету метало,
Мы обрастали прочностью металла,
Что трудимся для каждого народа,
Который нас приветил в дни гонений…
Ему служил души армянский гений:

Пусть мало нас, на величают нас – армяне…
Из давних ран мы через стон воспряли:
Не вытравить из нас улыбки доброй,
Мы знаем как плечо подставить другу,
Как вызволить себя из замкнутого круга
Природной щедрости дарованной нам Богом-
Все во сто крат вернуть высоким слогом,
Воздать по добрости монетой звонкой чести
И в нужный час для друга быть на месте,

У каждой нации своя на свете ниша.
Вот так и мы себя не ставим выше,
Но ведаем, чего народом стоим:
Понятие – армяне – не пустое…
И почему бы не гордиться этим?!
Мы есть и будем. Пусть родятся дети.

 

Осип Мандельштам

Орущих камней государство —
Армения, Армения!
Хриплые горы к оружью зовущая —
Армения, Армения!

К трубам серебряным Азии вечно летящая —
Армения Армения!
Солнца персидские деньги щедро раздаривающая —
Армения, Армения!

Путешествие в Армению

Наш самолёт приземлился в аэропорту Еревана. Ереван – древний
город: почти три тысячи лет назад была построена крепость Эребуни. Но
Ереван и молодой город. Он построен из прекрасного розового и
оранжевого камня – туфа. В этом городе красивые здания, парки; в
парках интересные современные статуи и фонтаны. А фонтаны на
главной площади Еревана необыкновенные, поющие. Прямо из них
льётся красивая музыка.
Вокруг Еревана раскинулась цветущая и плодородная Араратская
долина. Если вы приедете сюда весной, увидите белый цвет яблонь и
розовый цвет персиков. Если вы приедете сюда осенью, то попробуете
вкусные сладкие арбузы, виноград и персики.
А как ребятам живётся в этой республике? Да как всем ребятам –
интересно и весело. Много у армянских ребят просторных и светлых
классов, клубов, музыкальных школ. Летом они отдыхают, а осенью
снова приходят в школу. Там они учатся читать и писать, учатся считать
и рисовать, учатся дружить друг с другом и любить свою родину.
плодоро́дный – բերրի ста́туя – արձան

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

  1. Как писательница описывает Ереван? 2. Что она пишет об Араратской
    долине? 3. Как живётся детям в Армении?

Найдите в тексте антонимы данных слов. Составьте с ними предло-
жения.

Молодой — старый
горький — сладкий
обыкновенный — необыкновенный
тесный — просторный
скучно — интересно
тёмный — светлый
ссориться — мирится
ненавидеть — обожать

Ответьте на вопросы.

  1. Как называется страна, в которой мы живём? Армения 2. Где находится ваш
    родной город или село? мой родной город в Армении называется Ереван это сталица Армении 3. Как выглядит Араратская долина весной и осенью?
  2. s
  3. Что бы вы могли рассказать о жизни армянских детей?
  4. Я сам являюсь Армянским ребёнком и могу сказать что они живут достаточно не плохо .
  5. Выпишите из предложений существительные в именительном падеже .со словами, которые к ним относятся.
    Древний город построен три тысячи лет назад.
    Вокруг Еревана раскинулась плодородная Араратская долина.
    Недалеко от Еревана находится прекрасное синее озеро Севан.
    Армянские дети живут интересно и весело.

НА СВЕТЕ ЕСТЬ ОДНА АРМЕНИЯ

Standard

 

Цель проекта: Расширить знания об армянской культуре через исследование и практическое участие в традиционных элементах нашей удивительной страны.

Этапы проекта:

  1. Введение и Исследование :
    • Введение в армянскую культуру, ее историю.
    • Исследование достопримечательностей Армении:Это гора Арарат, Нораванк, Гегардский монастырь, храм Рипсиме, Звартноц, монастырь Хоракерт и Гандзасар архитектурных чудес, исторических мест и природных красот.
  2. Музыка и Танцы :
    -Изучение традиционных армянских музыкальных инструментов и их роли в культуре.

    • Духовые: зурна, дудук, най, шви, кавал, сринг, пку, паркапзук, авагпог, шепор, пог, ехджерапог, галарапог, сулич.
    • Струнные (щипковые, смычковые): тар, саз, кеманча/кеман, канун, чогур, чагане, бамбир, ченг, сантур, ганун, уд , кнар, джутак, тавих, вин, пандир, джнар.

    -Ознакомление с традиционными армянскими танцами.
    -Обучение танцу и создание небольшого танцевального номера.

  3. Язык и Литература :
    -Чтение и обсуждение отрывков из армянской литературы.
    -Чтение и обсуждение отрывков из русской литературы про Армению.
  4. Кухня :
    -Изучение традиционных армянских блюд.
  5. Хаш
  6. Суп Кололак
  7. хариса
  8. Хлеб Матнакаш
  9. Лаваш
  10. Толма
  11. Хапама
    -Практическое приготовление одного из традиционных блюд в классе.
  12. Виртуальное путешествие :
    Исследование интерактивной карты Армении и виртуальное посещение нескольких интересных мест.

м.ж.с род

Standard

 

Прочитайте предложения, выбирая подходящие по смыслу прилагательные.
1. Звучала мелодия старого вальса. Путники отдыхали в тени древнего дуба. Экскурсанты любовались величием старинного памятника. (Древний,старинный,старый.)
2. Мы шли на лыжах по твёрдому насту. Больной лежал на жёстком матрасе. Дятел долбил дерево крепким клювом. (Крепкий,Жесткий,твёрдый)
3. С моря дул мокрый ветер.Из влажного песка дети строили башню. сырое полено не горело.(Мокрый,сырой,влажный)

English

Standard

One day a shepherd discovered a fat Pig in the meadow where his Sheep were pastured. He very quickly captured the porker, which squealed at the top of its voice the moment the Shepherd laid his hands on it. You would have thought, to hear the loud squealing, that the Pig was being cruelly hurt. But in spite of its squeals and struggles to escape, the Shepherd tucked his prize under his arm and started off to the butcher’s in the marketplace.

The Sheep in the pasture were much astonished and amused at the Pig’s behavior and followed the Shepherd and his charge to the pasture gate.

“What makes you squeal like that?” asked one of the Sheep. “The Shepherd often catches and carries off one of us. But we should feel very much ashamed to make such a terrible fuss about it like you do.”

“That is all very well,” replied the Pig, with a squeal and a frantic kick. “When he catches you he is only after your wool. But he wants my bacon! gree-ee-ee!”

Խրատական մաս

Հեշտ է լինել համարձակ, երբ վտանգ չկա: Մի համեմատեք երկու տարբեր
իրավիճակներ՝ առանց դրանք հասկանալու:

meadow-մարգագետին

pasture-արոտավայր

squeal-ճչալ

shepherd-հովիվ

spite-չարություն

struggles-ըմբշամարտ

astonished-ապշած

behavior-վարք

ashamed-ամոթխած

fuss-ունայնություն

catches-բռնել

frantic-կատաղած

wool-բուրդ։

Գոյական, գործնական աշխատանք

Standard

 

 

ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․
ա. վերելակ, հնչուն, փչակ
բ. շեշտակի, հանք, հնչուն
գ. արցունք, հայուհի, վայրէջք,
դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

Ո՞ր շարքում են միայն  գոյականներ․

ա. սեր, սիրելի, տիկին
բ. օր, անձրև, գինի
գ. ատաղձ, գուղձ, ցնծագին
դ. ջուր, ծորակ, ջրառատ

  • Ո՞ր շարքում չկա գոյական

ա. հին, հագուստ, դարպաս
բ. վնասվածք, հարգելի, տնական
գ. սեղան, ծովային, ծարավել
դ. գեղեցիկ, գրքային, ամպամած

Ո՞ր շարքում չկա գոյական․

ա. հայելի, նազելի, գովելի
բ. վնասվածք, հնչեղ, վայրենի
գ. բազկերակ, կանացի, հյուսն
դ. մայրենի, դյուցազնական, կանաչ
Ո՞ր բառը գոյական չէ․

ա. գեղջուկ
բ. դպրոցական
գ. հյութալի
դ. սեր

Ո՞ր բառն է գոյական․

ա. կտրիչ
բ. քննիչ
գ. հուզիչ
դ. դյութիչ

Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1.կաշի, տոպրակ, վահան
2. կթղա, գուղձ, մարզպետ
3. ռազմիկ, աստղիկ, վրեժ
4. վարուժան, երեխա, մանուկ

Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1․ծաղիկ, փայլակ, շանթ
2. տղա, պատանի, համեստ
3. շուշան, ցորեն, կահույք
4. հայրենիք, տապան, ծիծեռնակ

Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1․ վասակ, առյուծ, մհեր
2. տիկին, տիրուհի, ազատուհի
3. համբարձում, համեստ, հեղինե
4. հուսիկ, վարազ, որսորդ

Ո՞ր բառը գոյական չէ․

ա. մերսող
բ. գրող
գ. դող
դ. հոսող

Ո՞ր բառը գոյական չէ․

ա. հուզիչ
բ. սուլիչ
գ. վարիչ
դ. գրիչ

Ո՞ր բառը գոյական չէ․

ա․կոշկեղեն
բ․ հողեղեն
գ․խմորեղեն
դ․զարդեղեն

Ո՞ր բառը գոյական չէ․

աաստղ
բ․ավագ
գ․աղավնյակ
դպատվիրակ

My  favorite food

Standard

 

My favorite food is pizza and nuggets . The nugget was invented in America and pizza in Italy. A century later, American food technology specialist Robert Baker came up with the idea of ​​frying small pieces of breaded chicken fillet. Due to its external resemblance to a gold bar, this dish was called “nuggets”. Everyone considers pizza an Italian dish. But it was prepared not only in Italy, but also in Norway. This is where the legend comes from that the Vikings were the first to try making pizza. They were the first to bake flatbreads with meat, fish and vegetables.