Հաղթանակի զբոսայգի

Standard

Հաղթանակի զբոսայի

Այգու կառուցման աշխատանքներն սկսվել են 1930-ականների վերջին, և այգին կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում»։ Հայրենական մեծ պատերազմից հետո այն վերանվանվել է «Հաղթանակ» այգու, որի ամայի տարածքներում տարիների ընթացքում ծառեր են տնկվել։

«Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին։

1955-1956 թվականներին այգում տեղադրվել է առաջին ճոճվող նավակ կարուսելը, 1959 թվականին այգում բացվել է «Արագիլ» ռեստորանը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան)։ 1958 թվականին սկսվեց «Արևիկ» արհեստական լճի կառուցումը, որը շահագործման հանձնվեց 1961 թվականին։

Հաղթանակի զբոսայգու մուտք

Հաղթանակի զբոսայգու մուտքը Մայր Հայաստան հուշահամալիրի վերջին իրականացված կառույցն է։ Կառուցվել է 1982 թվականին Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, նրա մահվանից հետո Արեգ Իսրայելյանի ղեկավարությամբ։

Մուտքի կառույցն ունի կենտրոնական սիմետրիկ առանցք, ամեն հարթաքանդակը յուրահատուկ է և չի կրկնվում։ Ձախ կողմում քանդակված է առյուծ, աջ կողմում՝ վիշապ, կենտրոնական մասում՝ արևի մեջ թուր։ Ետևի կողմից հարթաքանդակները նույնպես չեն կրկնվում։ Աջ և ձախ կողմերում կան արծվանման առասպելական թռչուններ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *