Մայրենի․Տնային առաջադրանք

Standard

1.Կարդա՛ բանաստեղծությունը, պատասխանի՛ր ներքևում տրված հարցերին, կատարի՛ր առաջադրանքները.

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

2.Հարցեր և առաջադրանք

  1. Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

Մշուշների շղարշի տակ- Մառախուղի մեջ թաքնված

 Ամպը լեզուն կուլ է տվել -ամպը  չի կարող որոտալ

 Ցերեկն էլ է ցրտից կծկվել  -շատ ցուրտ է որ ցերեկն էլ արև չկա

  1. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

    Ամպը լեզուն կուլ է տվել,

    Հնար չունի որոտալու:

    Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

    Չէ, երևի ձյուն է գալու:

  2. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

մշուշ-մառախուղ

շղարշ-քող

Խաշամ-ծառերից թափված աշնան տերև

փեշ-Զգեստի քղանցք

կծկվել-կուչգալ

4Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում

սև և սպիտակ

բ)  ի՞նչ ձայներ ես լսում:

քամու