Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Standard

Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ  բառերի հոմանիշները քամի

Քամի-մրրիկ,փոթորիկ

բոց-կրակ,հուր

ոսկեզօծ-ոսկեպատ, ոսկեզօծուն, ոսկեներկ

2Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով  բառերի հականիշները:

Մեծահարուստ-աղքատ

տեր-ծառա

ծով-ցամաք

 

3Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Ոսկեզօծվել-10-տառ հնչյուն-10 

տերև-4-տառ հնչյուն-5 

ոսկի-4-տառ հնչյուն- 4

ծով-3-տառ հնչյուն- 3

բոց-3-տառ հնչյուն- 3

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *