Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Standard

Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ: Continue reading

Եվրասիաի մասին

Standard

Երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, որի մակերեսը 53,893 միլիոն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36 %-ը։ Բնակչությունը՝ 4,947 (2010) միլիարդից ավելի է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը։

Եվրասիա մայրցամաքն անվանակոչել են տարբեր կերպ։ Սկզբնական շրջանում Ալեքսանդր Հումբոլդտն այն անվանել է Ասիա՝ նկատի ունենալով ողջ մայրցամաքը։ Կառլ Գուստավ Ռոյշեն 1858 թվականին «Handbuch der Geographie» գրքում օգտագործել է «Doppelerdtheil Asien-Europa» տերմինը։ «Եվրասիա» տերմինն առաջին անգամ օգտագործել է աշխարհաբան Էդուարդ Զյուսը 1880ականներին։