Մայրենի․11.10

Standard

1.Կարդա՛ բանաստեղծությունը, պատասխանի՛ր ներքևում տրված հարցերին, կատարի՛ր առաջադրանքները.

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

 

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

2.Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

Նրանք ուրախացել են աշնան գալուց։

  1. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ինձ դուր է գալիս առաջին հատվածը, որտեղ ամեն ինչ դեղին է։Այստեղ գույն կա։

  1. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:

 

Բանաստեղծությունը աչքի է ընկնում գույներով։

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը:

Երբ աշունը գալիս է ծառերի տերևները  դեղնում են, քաղաքը դառնում է դեղին, ոսկի։Աշնանը քամի շատ է լինում։

  1. Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր: