Բարկացած լոլիկ

lolik
Standard

Մի օր լոլիկը մտածեց գնալ բակում խաղալ, բայց սկսվեց քամի ու անձրև։ Լոլիկը բարկացավ ու վազքով գնաց տուն,սպասեց անձրևը ավարտվի։Նորից գնաց զբոսնելու և այդ ժամանակ մի մեծ քար ընկավ ու կոտրեց լոլիկի տան տանիքը։ Լոլիկը վերադարձավ ու տեսավ, որ իր տունը քանդված է։ Լոլիկը ջղայնացավ,ոտքը խփեց քարին, քարը ընկավ լոլիկի վրա ու ինքը գնաց հիվանդանոց։

Փեսացու մուկ

Standard

Փեսացու մուկը
Մաս 1

 Աթաբեկ Խնկոյան

Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Սիայն հզոր։
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
– Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
– Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար-բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, –
Արեգակը
Մկանն ասավ։

Մուկը վազեց
Ամպին հասավ.
Այ, հզոր ամպ,
Բարև, բարև.
Ու՞ր ես գնում
Վերև, վերև։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
-Ես որտեղի՞
Հզորն եմ որ… Continue reading