Արև

Standard

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

 

Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

 

  1. Գրի՛ր հոմանիշ բառեր.

Արեգակ-Արև

ջերմություն-տաքություն

խավար-մութ

 

  1. Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում.

Լուսին և աստղեր

  1. Լուսինը երկնքում ի՞նչ  է  անում.

Լուսավորում է

  1. Աստղերը երկնքում ի՞նչ ենանում.

փայլումեն

  1. Շարունակի՛ր.

Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջ

Եթե Արեգակը չլինի, կսառչի

Երբ մեզ մոտ մութ է,   Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: