Արև

Standard

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

 

Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

 

  1. Գրի՛ր հոմանիշ բառեր.

Արեգակ-Արև

ջերմություն-տաքություն

խավար-մութ

 

  1. Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում.

Լուսին և աստղեր

  1. Լուսինը երկնքում ի՞նչ  է  անում.

Լուսավորում է

  1. Աստղերը երկնքում ի՞նչ ենանում.

փայլումեն

  1. Շարունակի՛ր.

Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջ

Եթե Արեգակը չլինի, կսառչի

Երբ մեզ մոտ մութ է,   Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում:

 

«Ագռավն ու աղվեսը»

Standard

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ուբառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Անշուշտ-վստահ,անկասկա

շողոքորթը -կեղծավոր

ըռխել-խլել,հափշտակել

  1. Նշի՛ր առակի ամենա տխուր հատվածը:

Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

  1. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:

Աղվես-խորամանկ,շողոքորթ

Ագռավ-միամիտ

  1. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:

Աղվեսը երևի շատ սոված էր:

Տիեզերք

Standard

Փոշուց և գազից առաջացավ գալակտիկա, որտեղ կային մոլորակներ։Նրանք պտտվում են արևի շուրջ։ Արևը շատ շատ ու շատ տաք է։ Համ էլ մեր մոլորակը ունի մագնիտ, որ պաշպանում է մեր երկիրը, որովհետև արևը շատ տաք է։

Մոլորված աշունը

Standard

Մի աշնանային օր աշուն իր ամպերի վրա հանգստանում էր։ Ծառ էր ջրում և ուտելիք էր պատրաստում ծառերի համար, թռվռում էր ու վազում էր։ Աշունն ուզեց էլի մի բանով զբաղվի ու որոշեց զբոսնել։Զբոսնելիս հանդիպեց գայլին։ Աշուն ասաց․

– Ի՞նչ ես անում այստեղ։

Գայլ  ասաց․

– Ես այստեղ զբոսնում եմ։

Աշունն ասաց․

– Ես էլ եմ  զբոսնում։ Ու նրանք լավ ընկերներ դարձան։